Décembre 13, 2021
Par Les mots sont importants
190 visites


Դեկտեմբերի 11-14-ը, շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը կլինի Հայաստանում : Ո՞վ է նա և ինչո՞ւ է գալիս : Էրիկ Զեմմուրը ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան լրագրող է : Նա որպես պոլեմիստ հայտնի դարձավ 2000-ական թվականներին :


Նա գրել է « Առաջին սեռ »- ը (Premier sexe) գիրքը՝ հասարակության մեջ առնականության անկման մասին, « Ֆրանսիական ինքնասպանություն »- ը ( Suicide français ) գիրքը, որտեղ նա վերականգնում է մարշալ Պետենի հեղինակությունը, ինչպես նաև « Ֆրանսիական ճակատագիր »- ը (Destin français), որտեղ նա պաշտպանում է ներգաղթողների կողմից Ֆրանսիայի զավթման թեզը : Իր ռասիզմն ու օտարատյացությունը արդարացնելու համար, նա չի վարանում խեղաթյուրել պատմությունը, հասկացնելով, թե նացիստները մահմեդականների չափ անհանդուրժողական չեն եղել : Նա պաշտպանում է մարշալ Պետենի ժառանգությունը, որը իբր « փրկել է ֆրանսիացի հրեաներին » ՝ մոռանալով այն փաստը, որ բազմաթիվ հրեաներ զրկվել են ֆրանսիական քաղաքացիությունից՝ համակենտրոնացման ճամբար ուղարկվելու hամար :

Նրա՝ « ցեղերի » մասին տեսությունը դասակարգում է « լավ » կամ « վատ » ներգաղթողներին : Հայերն իր աչքին ընդունելի են։ Ազնավուրն ու Վերնոյը մեջբերված են իր թեկնածության հայտարարության մեջ, և նա պատերազմի ժամանակ հրապարակավ Հայաստանի կողմը դարձավ :

Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունները (այդ թվում նաև հայոց ցեղասպանությունը) ժխտելու քրեականացման օրենքի ընդունման ժամանակ, երբ Էրդողանը սպառնացել էր Ֆրանսիային դիվանագիտական ճնշումներով, Զեմմուրը թրքամետ կեցվածք ընդունեց ՝ քրեականացման մասին օրենքը որակելով « հիշատակման մոլուցք » : Այսպիսով նա չի՞ մատնանշում « իրենց տառապանքն ու հիշատակը պաշտպանող համայնքներին » և համեմատում այս հիշատակության օրենքը « ինկվիզիցիայի տրամաբանության հետ »՝ դարձնելով ցեղասպանության զոհերին իրենց դահիճների դահիճ :

Ըստ նրա՝ ժխտողականության դեմ պայքարը զուտ ընտրողական նպատակ ունի և « վտանգավոր է խոսքի ազատության » համար :

Այս դեպքում ինչո՞ւ Էրիկ Զեմմուրը, որը դեմ է հայերի, պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, որպես թեկնածու իր առաջին արտերկրյա այցով Երևան է ժամանում :

Անկասկած ֆրանսահայերի ձայնը ստանալու համար, ինչը շուտով աջակողմյան կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը կձգտի անել, ով նույնպես ծրագրում է շատ շուտով իր առաջին այցը Հայաստան :

Էրիկ Զեմմուրը Հայաստան չի գալիս հայերի հետ խոսելու համար։

Նա գալիս է որոշ ֆրանսահայերի քվեաթերթիկները հավաքելու համար, որոնք պատերազմից հետո իրենց սեփական զայրույթին են դիմադրում և թեկնածուի ելույթում մխիթարական պատասխան են գտնում ի պատասխան միջազգային հանրությանը բազմաթիվ անգամ ուղղված, անպատասխան մնացած իրենց օգնության կոչին :

Այսպիսով, նա օգտագործում է արևելքի քրիստոնյաներին, որոնց պաշտպանությունը դարձել է աջակողմյան ծայրահեղականների մենաշնորհը : Այն դեպքում, երբ նրանք քրիստոնյաներին օգտագործում են իրենց իսլամոֆոբյան արդարացնելու համար :

Իսկ ի՞նչ օգուտ կբերի Զեմմուրի նախագահութունը :

Հայաստանում Ֆրանսիա մեկնելու վիզա չեն ստանալու : Ֆրանսիայում կարգելվի երեխաներին կոչել իրենց նախնիների անուններով, հայերը կգամվեն իրենց՝ ներգաղթողի կարգավիճակին :

Զեմմուրը գուցե հույս ունի Հայաստանում գտնել իր գաղափարների համակիրներ : Բայց Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի և ոչ մուսուլմանների դեմ : Ադրբեջանը դիվանագիտական և ռազմական աջակցություն է ստացել մի քանի պետություններից : Բոլորը թուրք չէին, բոլորը մահմեդական չէին : Արցախը տարածք է, և որպես այդպիսին, այս հակամարտությունը քաղաքական էր, ոչ թե կրոնական :

Հայաստանը գոյատևելու համար իրեն անհրաժեշտ օգնությունը չի կարող ստանալ Ֆրանսիայից, որի նախագահը Փարիզում Ադրբեջանի փաստաբանի ընկերն է : Մենք զարմանում ենք, որ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ, որոնք ի դեպ, դեմ են ներգաղթողների ընդունելությանը, արտերկրում իրենց նախընտրական առաջին այցով գալիս են Հայաստան, այն դեպքում, երբ հազարավոր հայեր ամեն տարի վիզա են խնդրում Ֆրանսիա գնալու համար :

Էրիկ Զեմմուրը երկու անգան դատապարտվել է ռասայական խտրականություն հրահրելու և մուսուլմանների նկատմամբ կրոնական ատելություն տարածելու համար, և ներկայումս դատվում է ևս երկու նմանատիպ դատավարություններով :

Այս բոլոր պատճառներով, մենք՝ հայաստանաբնակ ֆրանսիացիներս, ֆրանսահայերս և ֆրանսախոս հայերս, հրաժարվում ենք տեսնել Զեմմուրին յուրացնել այն ցավերը, որ ապրեցինք անցած տարի այս երկրում՝ Հայաստանում, որը մեր հայրենի երկիրն է՝ իր անձնական հավակնություններին ծառայելու :

© Aravot




Source: Lmsi.net